ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-2 °C, -2 °C ... +9 °C Վաղը`+11 °C
«Ենթադրում եմ, թե ինչու Բազեյանն իշխանության համար «վտանգավոր» դարձավ»․ Սուրենյանց
14:06, 03.12.2023 | mamul.am
2779 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալբերտ Բազեյանի դեմ հարուցված գործի մանրամասներին տեղյակ չեմ, առանձնապես այդ գործը չեմ էլ կարևորում, որովհետև Հայաստանը վերադարձել է ավտորիտարիզմի այն շրջանը, որը նախ թիրախավորվում է մարդը, հետո նոր գործ է «կարվում»:
Մոտավորապես ենթադրում եմ նաև, թե ինչու Բազեյանն իշխանության համար «վտանգավոր» դարձավ: Մի առիթով, թերևս, դրա մասին կխոսեմ:
Բայց հիմա այլ բան եմ ուզում ասել:
Բազեյանն առաջին պատերազմի հրամանատարներից մեկն է, ունի առողջական պրոբլեմներ, ինչո՞ւ եք սադիստի պես կալանքը երկարաձգում. ի վերջո, նրա այլ խափանման միջոց չի կարող խանգարել, որ ձեր քննությունն իրականացնեք, եթե, իհարկե, բավարար իրավական հիմքեր ունեք:
Թե՞ այլ խնդիր եք լուծում՝ անպայման ձգտելով, որ բանտում սպանեք հաղթական պատերազմը մարմնավորող հրամանատարի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր