ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-1 °C, -2 °C ... +4 °C Վաղը`+5 °C
Իսրայելում Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումը չի կայանա
15:36, 03.12.2023 | mamul.am
2140 | 0

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի հայրենակիցներ, այս տարի լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը: Մենք նախապես մտադիր էինք բացի պատարագից նաև մշակութային մեծ միջոցառում կազմակերպել ֆիլմի ցուցադրությամբ, բայց պատերազմական իրավիճակի պատճառով տեղի կունենա միայն պատարագ:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:30-ին Իսրայելի Յաֆֆո քաղաքի Սուրբ Նիկողայոս վանքում տեղի կունենա 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված հոգեհանգստյան արարողություն: Բոլոր այն հայերն, ովքեր ուզում են մասնակցել հոգեհանգստյան արարողությանը, խնդրվում է հավաքվել Յաֆֆո քաղաքի Սուրբ Նիկողայոս հայկական վանքում ժամը 19:00-ին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր