ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+11 °C
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող
17:54, 03.12.2023 | mamul.am
2116 | 0

Հայաստանի հրաձգության հավաքականը շարունակում է հաջող ելույթները Լեհաստանի միջազգային մրցաշարում:

Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Polish Open Kaliber միջազգային մրցաշարում կանանց 10 մետր ատրճանակ մրցաձևում երկրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձել է մրցաշարի հաղթող: Կարապետյանը եզրափակիչում գրանցել է 237.6 արդյունք:

Ավելի վաղ Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ մրցելով Լատվիայի թիմի հետ զիջել էին` դառնալով արծաթե մեդալակիր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր