ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+5 °C
«Հայաստանում թավշյա հեղափոխություն այլևս չի լինելու». Նաիրի Հոխիկյան
19:24, 03.12.2023 | mamul.am
3926 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր հանրության մեջ հաճախ ենք տեսնում բորենու ծիծաղով ապրող մարդկանց, որոնք օգտվում են ժամանակի իշխանության տված հնարավորություններից և անցնում են բոլոր սրբությունների վրայով, ոչնչացնում են ամեն ինչ, այլասերում շուրջբոլորը, պղծում բոլոր արժեքները, վիրավորում ու հայհոյում արժանապատիվ մարդկանց։
Սրանք այն տեսակն են, որոնք կյանքում երբևէ որևէ արժեքի գիտակցում չեն ունեցել, միշտ եղել են կեղտի տակի մրուրը, ու հիմա իշխանություն է դարձել իրենց նման բորենիների մի խմբակ, սրանք էլ ստացել են հովանավորչություն ու գործի անցել։
Այսօրվա Հայաստանյան իրականությունը ինձ հիշեցնում է դեռևս ուսանողական տարիներին ինձ հանդիպած լղոզուն կենդանիներին, երբ առիթից օգտվում ու ոհմակներով հարձակվում էին մենակ կանգնած տղաների վրա, ծեծում, հայհոյում ու փախչում՝ առանց հետևանքների մասին մտածելու։ Ու երբ գալիս էր արածի համար պատասխան տալու ժամանակը, միանգամից դառնում էին կատու և նույնկերպ լղոզվում այն մարդկանց, ում ոհմակով ծեծել էին նախորդ օրը, սկսում ներողություն խնդրել ու քծնել։
Հիմա նույնը կառավարման համակարգում ու նրանց շուրջը պտտվող բորենիների դեպքում է։ Ինչքան կարողանում են՝ այլասերում են ամեն ինչ, իսկ երբ ավարտվի այս պիղծ ժամանակաշրջանը, և երկրում հաստատվի բարոյական իշխանություն, նույն այդ բորենիները միանգամից կփոխեն դեմքը, կդառնան նոր իշխանությանը քծնող ոջիլներ, նույնիսկ եթե ամիսներ առաջ դաժանաբար ծեծել կամ վարկաբեկել են այդ նույն մարդկանց։
Բայց զգուշացնեմ․ Հայաստանում թավշյա հեղափոխություն այլևս չի լինելու։ Մեր երկիրը դասական հեղափոխության կարիք ունի, ու այդ օրը գալիս է․․․ իր ժամանակին։ Հիշեք, դասական հեղափոխություն, որի ժամանակ չեն ներվելու ոչ բորենիները, ոչ դավաճանները»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր