ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Խիստ հազվադեպ հանդիպող նարնջագույն բևեռափայլը նշմարվել է մեկ տարվա մեջ երկրորդ անգամ
21:24, 03.12.2023 | mamul.am
4453 | 0

«Անհնարին» նարնջագույն բևեռափայլ է նկատվել Շոտլանդիայի երկնքում նոյեմբերի 25-ին գեոմագնիսական փոթորկի ժամանակ։ Այս մասին հայտնում է Live Science-ը։

Ավելի վաղ` հոկտեմբերի 19-ին, գեոմագնիսական փոթորիկից հետո էր անսովոր նարնջագույն բևեռափայլ գրանցվել: Բևեռափայլերի երկու ամենատարածված գույներն են կարմիրն ու կանաչը: Տեսականորեն թթվածնի և ազոտի մոլեկուլները որոշակի պայմաններում կարող են թույլ նարնջագույն ալիքների արձակում: Այնուամենայնիվ, նույնիսկ երբ դա տեղի է ունենում, անսովոր գույնը ամենից հաճախ թաքնված է լինում կանաչի և կարմիրի ետևում:

Շոտլանդիայի երկնքում նարնջագույն փայլը առաջացել է կարմիրի և կանաչի խառնուրդից: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե կարմիր և կանաչ լույսի շերտերը կատարելապես համընկնեն, ինչը շատ հազվադեպ է պատահում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր