ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Զելենսկու կուսակցության պատգամավորը բարձրացրել է ԶՈՒ հրամանատարին փոխարինելու հարցը
10:48, 04.12.2023 | mamul.am
2301 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կուսակցության պատգամավոր Մարիանա Բեզուգլայան հարցում է անցկացրել ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի փոխարինման վերաբերյալ:

«Եթե փոխեք Զալուժնուն, ապա ո՞ւմ կընտրեք»,- գրել է նա սոցցանցի իր էջում: Առաջարկվող թեկնածուներից ամենահայտնին գեներալ-լեյտենանտ Միխայիլ Զաբրոդսկին է, նրա թեկնածությունը պաշտպանել է 94 մարդ:

Ավելի վաղ The Economist ամսագրին տված հարցազրույցում Զալուժնին հայտարարել էր, որ ուկրաինական բանակը չի հասնի «խորը և գեղեցիկ բեկման»: Նա նաև խոսել էր հակամարտության փակուղային իրավիճակի մասին՝ նշելով, որ Ուկրաինան կպարտվի, եթե Ռուսաստանը շարունակի ավելացնել իր ռազմական հզորությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր