Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են Ստամբուլում, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը: Առնվազն երեք ցնցում է զգացվել: Տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,1, էպիկենտրոնը գտնվել է Բուրսա նահանգի Մուդանյա քաղաքի մոտ, օջախը՝ 5 կմ խորության վրա: |
Բաժանորդագրվել լրահոսին