ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+11 °C
«Բարի եղեք՝ հրաժարական տվեք». Մինասյանը՝ ՔՊ-ին
12:48, 04.12.2023 | mamul.am
2993 | 0

«Ձեր նախընտրական ծրագրում գրել եք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն. ասե՛ք՝ ճանապարհը ո՞րն է: Հակառակ դեպքում, եթե ասում եք՝ չկա էդպիսի ճանապարհ կամ էն, ինչ գրել ենք, սխալ ենք գրել, իրականության հետ կապ չունի, ուրեմն բարի եղեք, հրաժարական տվեք, հեռացեք, թող ժողովուրդն ընտրի նոր մարդ»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՔՊ-ին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամնավոր Արծվիկ Մինասյանը: Մինասյանին արձագանքեց ՔՊ-ական Արփի Դավոյանը ու, խոսելով ընդդիմադիրի՝ ավելի վաղ ունեցած հայտարարության մասին, նշեց. «Արձագանքում եմ Արցախի հայաթափման վերաբերյալ ասվածին: Գիտե՞ք՝ Արցախի հայաթափումը երբ է տեղի ունեցել, երբ մինչև 2018-ը ԼՂ-ում ապրում էր 120 հազար մարդ, հայաթափումը սկսվել է այն ժամանակ, երբ 1994-ից հետո էդտեղ գոնե կես մլն մարդ չէր ապրում, պիտի վերաբնակեցվեին էդ մարդիկ, պետք է մարդկանց երեխաներն Ամերիկաներում չծնվեին, Արցախում ծնվեին»: Մինասյանը հորդորեց՝ թվերն արհեստական չիջեցնել:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր