ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, 0 °C ... +9 °C Վաղը`+10 °C
«Եթե կողմ քվեարկեք, ամոթ նրանց, ովքեր ձեզ դավաճան կասեն». Մինասյանը՝ ՔՊ-ին
13:18, 04.12.2023 | mamul.am
3920 | 0

«Երբ Հայաքվեի վերաբերյալ էս ամեն ինչը սկսվեց, դուք՝ ընդդիմությունը, ամեն ձևով ասում էիք՝ դրա հետ կապ չունեք, քաղաքացիական նախաձեռնություն է, հետո բոլորդ ստորագրեցիք նախագիծը, ինչ-որ հայտարարություն հայտնվեց ԱԺ-ում, որը հիմա զեկուցում եք և լսումներ եղան... Ձեզ պետք էին լսումներ, որ էլի նույն մարդիկ, նույն տեքստով ասեին՝ դավաճան, դավադիր իշխանությունները պետք է Հայաքվեին կողմ քվեարկեն»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, ասաց ՔՊ-ական Արփի Դավոյանը: Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Երբ դուք կողմ քվեարկեք, ամոթ էն մարդկանց, ովքեր դավադիր ու դավաճան կասեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր