ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+11 °C
«ՀՀ ԱԱԾ-ն այստեղ սպառնալիք ու հակապետականության տարրեր չի՞ նկատում». Աննա Կոստանյան
02:06, 05.12.2023 | mamul.am
3098 | 0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԱԺ-ում ՀՀ հարկատուների հաշվին նստած ա գուրգեն արսենյան անուն-ազգանունով մի պատգամավոր, ում բերանից դուրս եկած ամեն բառը հարված են ՀՀ-ին ու ջուր թշնամու ջրաղացին։
Ըստ էս մարդու՝ ՀՀ-ն Ադրբեջանի հանդեպ պրետենզիաներ չպիտի ներկայացնի, քանի որ, ուշադրություն, անընդհատ կորցնում է։ Ըստ էս մարդու՝ ՀՀ-ն պետք է բավարարի Ադրբեջանի բոլոր պահանջները, ծավալապաշտական նպատակները, որ Ադրբեջանն իրենցից ձեռք քաշի։
Ուզում եմ հասկանալ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն էստեղ սպառնալիք ու հակապետականության տարրեր չի՞ նկատում։ Դատելով այն բանից, որ էս մարդը դեռ ԱԺ-ում է ու շարունակում է հանգիստ քայլել ՀՀ մայրաքաղաքում, եզրակացնում եմ, որ ՀՀ Ազգային անվտանգությունը ևս չի գործում ՀՀ ազգային շահերից»:

Աղբյուրը` Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր