ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, -3 °C ... +4 °C Վաղը`+6 °C
«Նիկոլը «վրեժխնդիր» է լինում երևանցիներից, չի ներում ՔՊ-ի պարտությունը». Մեսրոպ Մանուկյան
01:24, 05.12.2023 | mamul.am
2319 | 0

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում երևանցիներից...
Ծանոթանացա Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի նախագծին։
Այսպիսով 2023 թվականի Երևանի բյուջեի ծախսային հատվածը կազմել է 129 մլրդ դրամ, իսկ 2024 թվականի բյուջեն կանխատեսվում է 96,9 մլրդ ՀՀ դրամ։
Երևան քաղաքի բյուջեն կրճատվել է շուրջ 33 մլրդ դրամով, այսինք մոտ 25%-ով, այն պարագայում, երբ Երևանն ունի այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են.
• Տրանսպորտի խնդիրը
• Մետրոյի խնդիրը
• Աղբահանության չլուծվող խնդիրը
• Մանկապարտեզների խնդիրը
• Բնակելի ֆոնդի խնդիրը
• Ավտոկայանատեղիների խնդիրը
• Երևանի կանաչ տարածքների ոչնչացման խնդիրը
Հիմա ամենահետաքրքիրը.
Նիկոլ Փաշինյանը որոշել է 33 մլրդ դրամը «կոմպենսացնել» երևանցիներից.
Երևան քաղաքի իշխանական կոալիցիան (ՔՊ և Հանրապետություն) կարմիր գծերի գումարը թանկացնում է ավելի քան 13 անգամ, դրանից ակնկալելով.
Երևան քաղաքում գրանցված մոտ 240 000 ավտոմեքենաներից մոտ 100000 եթե վճարի այդ գումարը , ապա կստացվի 16 մլրդ ՀՀ դրամ, գումարած պոտենցիալ տուգանքները։
Մնացած գումարը պլանավորում են «կորզել» տեղական տուրքերի բարձրացմամբ (հաջորդիվ կներկայացնեմ)
Հ.Գ. Նիկոլը չի ներում երևանցիներին ՔՊ պարտությունը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր