ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-4 °C, -4 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Մի վայրկյան չեն մտածել` ախր 1000 և 10000 դրամանոց թղթադրամների գունավորումը շփոթության աստիճան նման են». Հարություն Մնացականյան
22:18, 04.12.2023 | mamul.am
7346 | 1

Գյուղատնտես Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրինակ ցանկացած նորմալ պետություն պիտի լինի մարդակենտրոն։ Երբ որ գնում ես ուրիշ փոքրիշատե կայացած երկրներ, զգում ես, որ ամեն ինչ արել են, որ միջին վիճակագրական քաղաքացին իրեն հնարավորինս հարմարավետ զգա տվյալ բնակավայրում (մետրոների կանգառներ, հետիոտնային անցումներ, հասարակական տրանսպորտ, ճեմուղիներ, այգիներ, ցուցատախտակներ), մեզ մոտ չկա նման բան, դու Հայաստանում ոչ մի առումով քեզ կոմֆորտ չես զգում, մեքենայով ես, խցանում է, նստեցիր հանրային տրանսպորտ, ավելի մեծ կղանքի մեջ ես, հետիոտների մասին չխոսեմ, որ նույնիսկ նորմալ մայթեզրեր չկան, ցուցատախտակներ, հուշող գրառումներ բացի Երևանի մի քանի կենտրոնական հատվածներից, ուրիշ ոչ մի տեղ չկա, գծանշումներ չկան։ Էդքանից հետո նույնիսկ թղթադրամ ստեղծելիս դիլետանտ դիզայներներից սկսած, մինչ դրա տպման թույլտվություն տվողները մի վայրկյան չեն վարանել ու մտածել, որ եղբայր ախր 1000 և 10000 դրամանոց թղթադրամների գունավորումը շփոթության աստիճան նման են, էն 10000-ի վերջին 0-ն լրիվ խցկել են մուգ ֆոնի տակ ու չի երևում, մարդիկ շփոթում են, խնդիրներ է առաջացնում, բայց դե վերևներից առհասարակ ո՞ւմ է հետաքրքիր, աշխատանքի իմիտացիա են անում, ապրում են էլի։
Իսկ մենք էլ այս անհարմարությունների մեջ, դե փորձում ենք մի կերպ հարմարվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր