ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +10 °C Վաղը`+10 °C
15-ամյա աշակերտը հիվանդանոցում մահացել է
14:30, 04.12.2023 | mamul.am
43758 | 0

Դեկտեմբերի 2-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Նարեկ Հ-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից: Այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Վաղարշապատի շտապօգնության բժիշկների կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Նարեկ Հ-ն: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում, իսկ երեխայի ծնողը իրենց հայտնել է, որ նա հեծանիվից վայր է ընկել: Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ի սահմաններում Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի հրապարակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Հ-ի, Արմավիրի մարզի բնակիչներ 16-ամյա Արայիկ Կ-ի և 16-ամյա Մելիք Կ.-ի միջև, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Նարեկ Հ-ին, ով տեղափոխվել է հիվանդանոց: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվելու է նաև՝ երեխային ինչի՞ հետևանքով է պատճառվել մահ, քանի որ կան նաև տեղեկություններ, որ նա ունեցել է առողջական խնդիրներ: Արայիկ Կ-ն և Մելիք Կ-ն սովորում են Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր