ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-4 °C, -4 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Դատավորն արգելում է տեսանկարահանել Սոնա Մնացականյանի գործով դատական բաց նիստը». Ն. Ղալեչյան
15:54, 04.12.2023 | mamul.am
1442 | 0

Լրագրող Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատավոր Կարեն Ֆարխոյանն արդեն 2-րդ անգամ արգելում է տեսանկարահանել Սոնա Մնացականյանի գործով դատական ԲԱՑ նիստը:
29-ամյա հղի կինը հիշեցնեմ մահացել էր անցած տարի՝ վարչապետին ուղեկցող շարասյան առաջին մեքենայի հարվածից: Վարորդի՝ մայոր, Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը, կրկին անհիմն պնդումներ է անում, թե «Ազատությունը» միակողմանի է լուսաբանում, իրենց կարծիքը չի հարցնում: Սա չի համապատասխանում իրականությանը, այս թեմայով բոլոր ռեպորտաժներում պարտադիր զրուցել ենք նաև Բալոյանի հետ: Պարտադիր լսել ենք 2 կողմերին: Համակողմանի այս լուսաբանումը մեղադրյալի փաստաբանը համարում է ՄԻԱԿՈՂՄԱՆԻ, իսկ դատավորը հիմք ընդունելով նրա կարծիքն արգելում է տեսանկարահանել: Մյուս կողմը համաձայն էր, որ նկարահանվեր:
Այնինչ, դատավորը կարող էր արգելել չտեսանկարահանել միայն առարկող կողմին:
Մեղադրյալի փաստաբանը նախորդ նիստի կեսից դիմեց դատավորին, որ արգելի տեսանկարահանելը: Դրանից րոպեներ առաջ իրավապահն էր ցուցմունք տալիս:
Լիլիթ Շաբոյան, խնդրում եմ ուսումնասիրել, թե ինչո՞ւ է դատավորն արդեն 2-րդ անգամ արգելում առհասարակ նիստը տեսանկարահանել, այնինչ կարող էր արգելել լուսաբանել այն կողմին, որը դեմ է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր