ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +2 °C ... +9 °C Վաղը`+6 °C
«Սա կարա գործակալի խոսք լինի, բայց ո՛չ՝ իշխանության ներկայացուցչի». Արծվիկ Մինասյան
16:06, 04.12.2023 | mamul.am
2906 | 0

«Իշխանության ներկայացուցչի շուրթերով լսել արտահայտություն, որ բանակը պատերազմից առաջ խեղճ է եղել, սա սարսափելի թերաժևորում է մեր ԶՈՒ-ին: Բանակը խեղճացրել եք դո՛ւք՝ ձեր իշխանության առաջին պահից սկսած. բանակի խեղճացման հիմքում ձեր գործողություններն են եղել»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսքն ուղղելով ՔՊ-ականներին: ««Բազմաթիվ անգամ ՀՀ նախկին իշխանությունները ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում». սա ՀՀ-ն ներկայացնող իշխանության ներկայացուցչի խոսք չէ, սա կարա գործակալի խոսք լինի, բայց ո՛չ՝ իշխանության ներկայացուցչի»,- հավելել է Մինասյանը: Վերջինն առաջարկել է հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել՝ լրամշակելու նպատակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր