ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +10 °C Վաղը`+10 °C
«Ձեր էժան տրյուկները կգնաք քպ-ի մանկապարտեզի նիստում կանեք». Շարմազանով
16:18, 04.12.2023 | mamul.am
2406 | 0

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ մենք Նիկոլին փաստարկված դավաճանության ու Արցախը հանձնելու մեջ էինք մեղադրում, ռուս «պրոպագանդիստները» ձեր Նիկոլին «он- не предатель» էին ասում։
Այնպես որ, ձեր էժան տրյուկները կգնաք քպ-ի մանկապարտեզի նիստում կանեք։
Իսկ առհասարակ, հազարապատիկ անգամ ավելի լավ է ռուս պրոպագանդիստների Արցախի կարգավիճակի հարցն ապագային թողնելու թեզով առաջնորդվել, քան Նիկոլի նման առաջնորդվել ադրբեջանական թեզերով։
Գիտեք ի՞նչն է զավեշտալի. որ Ռուսաստանի անխուսափելի հաղթանակից հետո Նիկոլն ու իր խմբակը դառնալու են թունդ ռուսամոլներ ու մեզ էլ դեռ մեղադրելու են հակառուս լինելու մեջ։
Այդպես էլ չլրջացան ոչ Նիկոլը, ոչ էլ՝ իր խմբակը։
Մանր մուտիլովշիկների մակարդակից այդպես էլ չաճեցին սրանք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր