ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդին են ներկայացվել Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդման ու նրա կալանավորման մանրամասները
20:54, 04.12.2023 | mamul.am
1227 | 0

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անունից ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը հանդիպում եմ ունեցել դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչաղջյանի հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Ա. Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդման ու նրա կալանավորման մանրամասները, ինչպես նաև դրանց քաղաքական բնույթը հիմնավորող փաստերը։ Բացի այդ, անդրադարձ եմ կատարել այլ քաղբանտարկյալների գործերին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր