ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+11 °C
Բորելը կոչ է արել Իրանին օգտագործել իր ազդեցությունը՝ Գազայում հետագա սրացումներից խուսափելու համար
21:18, 04.12.2023 | mamul.am
2518 | 0

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
«Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ քննարկել է Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակը»,- ​​գրել է Բորելը իր X էջում։
«Հակամարտության լուծումը կարող է լինել միայն քաղաքական՝ կենտրոնանալով երկու պետությունների հայեցակարգի վրա»,- նշել է նա՝ հավելելով, որ նաև կոչ է արել Իրանին օգտագործել իր ազդեցությունը և ակտիվորեն աշխատել տարածաշրջանում հետագա էսկալացիայից խուսափելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր