ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-1 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+5 °C
4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունից
21:54, 04.12.2023 | mamul.am
2865 | 0

Երևանում ավարտված ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկները10 մեդալ են նվաճել:

Դեկտեմբերի 4-ին՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչները երեքական ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել:

Պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել և ոսկե մեդալով պարգևատրել Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ):
Արծաթե մեդալակիր են դարձել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ) և Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ):

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի հավաքականի կազմում պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչմանն էր արժանացել Վաղարշակ Քեյանը (48 կգ), իսկ Արեն Խառատյանը (52 կգ) և Սամվել Սիրամարգյանը (70 կգ) դարձել էին արծաթե մեդալակիրներ:

Հայաստանի թիմի կազմում Տիգրան Խաչատրյանն էլ (+80 կգ) ավելի վաղ դարձել է բրոնզե մեդալակիր:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր