ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-7 °C, -7 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Սպանություն՝ Աբովյանում․ հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դի
23:00, 04.12.2023 | mamul.am
3184 | 0

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 23 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում հայտնաբերել են տղամարդու դի, որի վրա առկա են եղել վնասվածքների հետքեր:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ մահացածն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոսահար Մաջդարն է:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր