ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+11 °C
«Խաղաղության մասին Ադրբեջանի ըմբռնումը որոշակիորեն տարբերվում է խաղաղ գործընթացի մեր ըմբռնումից». Մարուքյան
23:36, 04.12.2023 | mamul.am
1865 | 1

ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ադրբեջանական ագրեսիային, որի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, գրել է. «Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից Հայաստանի զինված ուժերի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել: Խաղաղության մասին Ադրբեջանի ըմբռնումը որոշակիորեն տարբերվում է խաղաղ գործընթացի մեր ըմբռնումից: Բոլոր միջազգային գործընկերները, որոնք ներգրավված են խաղաղ գործընթացում, պետք է միանշանակ դատապարտեն Ադրբեջանի վերջին գործողությունները՝ բանակցություններից խուսափելը և սահմանային նոր սպանություններ նախաձեռնելը՝ խաթարելով խաղաղության ողջ գործընթացը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր