ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-2 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«*** աթոռակիր մարդուն անհնար է բացատրել, թե ինչքանով է կարևոր քյաբաբից քիչ այնկողմ ֆիզիկա իմանալը». Ս. Հովհաննիսյան
01:00, 05.12.2023 | mamul.am
5041 | 0

Tactical Print-ի հիմնադիր Սիմոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայասաթ-1» արբանյակը, ինչ լավա չէ՞, որ կա։
Պարծեցանք, մի բոլ-բոլ գլուխ գովացինք, ամենքս մեր էջերում։ Մեկը չասաց` ինչքան էլ ավելի լավ կլիներ սրա վրա ծախսել ոչ թե 35 տարի, այլ` 1-2, ինչքան էլ ավելի լավ ու շատ կարող էինք ունենալ, եթե մարդիք տարիներով բյուրոկրատազավռ զանգվածի ամեն պատահած տեղից կախվելու փոխարեն՝ հանգիստ ֆինանսավորվեին (ԱՄԵՆ ՏԱՐԻ ՉԿԱՏԱՐՎՈՂ-ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՂ) հարյուրավոր միլիոն դրամներով և իրենց գիտելիքն ու գործը միայն նպատակին ծառայեցնեին։
Նեղացող և երկրից ամեն տարի լոնքերով փաղչող մտավոր զանգվածն էլ չթքեր գնար, քանզի բութ իմաստազուրկ աթոռակիր մարդուն անհնար է բացատրել աշխարհն ինչ է, կամ օրինակ, թե ինչքանով է կարևոր քյաբաբից քիչ այնկողմ ֆիզիկա իմանալը։
Նկարագրածիս պես կլիներ կամ կարող է լինել միան այն դեպքում, երբ մենք մեր կերած ազգային ****** ից վերջապես դաս քաղենք։ Իսկ այսպեսե մնք մեկ էլ կհիշենք այս արբանյակը, երբ թեժ լինի։ Մի երկու կիսագրագետ էլ իր կարճ խելքով կասի` էս չէ՞ր ձեր արածը, բա ասում էիք` տիեզերքը փակ է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր