ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-6 °C, -6 °C ... +8 °C Վաղը`+9 °C
202 միլիոն դրամ՝ միայն Կենտրոնի ձևավորման համար. «Հրապարակ»
09:18, 05.12.2023 | mamul.am
1815 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետարանը շարունակում է ամանորյա գնումները, այս անգամ 9.7 մլն դրամ է տրամադրվել «Էմ Էմ գրուպ» ՍՊ ընկերությանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 3 փողոցների (Սեբաստիայի, Զորավար Անդրանիկի և Րաֆֆու) ամանորյա ձեւավորման համար։ Այս գումարով ընկերությունը պետք է ընդամենը նախորդ տարիներին օգտագործված զարդերը նորոգի, պակասները լրացնի ու մոնտաժի, իսկ հունվարի 14-ին էլ ապամոնտաժի։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանն արդեն իսկ 202 մլն դրամ էր տրամադրել «Սինեմարտ» ՍՊԸ-ին՝ նախորդ տարվանից մնացած լույսերը լվանալու-չորացնելու ու տեղադրելու համար: Փաստորեն, այս ահռելի գումարի մեջ վարչական շրջանների զարդարումը չի մտնում, և յուրաքանչյուր վարչական շրջանի էլ առանձին գումար են տրամադրում։ 202 միլիոն դրամը միայն կենտրոնի գումարն է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր