ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-4 °C, -4 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Արցախի խորհրդարանը նիստ է գումարել. «Հրապարակ»
09:30, 05.12.2023 | mamul.am
2231 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի պատգամավորները Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում շաբաթ օրը ԱԺ նիստ են հրավիրել, որն առաջինն է արցախցիների բռնի տեղահանումից հետո։ Սակայն պաշտոնական տեղեկատվություն չեն հաղորդել։ Նիստին ներկա են եղել բոլոր պատգամավորները, բացառությամբ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ով ադրբեջանական գերության մեջ է: Նրան փոխարինում է և նիստն էլ վարել է Սամվել Բաբայանի կուսակից, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։ Օրակարգում 2 հարց է եղել՝ 2 պատգամավոր մանդատ են ստացել և երդվել: Եւ Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ձևավորել, որը միջազգային հարթակներում Արցախի հարցն է բարձրաձայնելու և Արցախ վերադարձի հարցերով է զբաղվելու։ Հանձնախմբում ընդգրկվել են արցախցի պատգամավորները, առաջիկայում այլ անձանց էլ կընդգրկեն։
Ինչո՞ւ ԱԺ նիստի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Ըստ ամենայնի, արցախցիները չեն համարձակվում հաղորդագրություն տարածել, քանի որ ՀՀ իշխանությունները դեմ են Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը։ Մեր աղբյուրներն ասում են, որ նիստի մասին հաղորդելու առաջարկ արվել է մի քանի ընդդիմադիր պատգամավորի կողմից, սակայն չի ընդունվել։ Անհասկանալի է, թե ինչու են նիստ գումարում, եթե պետք է գաղտնի մնա, և ոչ մեկը չիմանա»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր