ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, -3 °C ... +4 °C Վաղը`+6 °C
«Վրաստանը գազ է ներկրում Ռուսաստանից, քանի որ Ադրբեջանը չի կարող ամբողջությամբ բավարարել պահանջարկը». Դավիթաշվիլի
19:36, 05.12.2023 | mamul.am
3095 | 0

Վրաստանը գազ է ներկրում Ռուսաստանից, քանի որ Ադրբեջանը չի կարող ամբողջությամբ բավարարել պահանջարկը: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին:

«Մենք ստիպված ենք այլընտրանքային աղբյուրներից գազ ներկրել, որպեսզի առանց խոչընդոտների էներգիա մատակարարենք երկրին»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Վրաստանն Ադրբեջանից և Ռուսաստանից էներգառեսուրսներ է ստանում ամենացածր գնով՝ համեմատած տարածաշրջանի այլ երկրների հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր