ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+9 °C
«Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը լուռ Արցախի հարցում». հարց՝ Լևոն Քոչարյանին
13:18, 05.12.2023 | mamul.am
3160 | 1

Լրագրողները ՀՀ երկրորդ նախագահի որդի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է զբաղված Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ է լուռ՝ Արցախի հետ կապված վերջին իրադարձություններից հետո: «Ակտիվ է, եթե խոսքը գնում է հանրային ակտիվության մասին, դա իր որոշումն է ներկա փուլում, բայց նա, էսպես ասած, ձեռքերը չի լվացել, մի կողմ չի քաշվել: Նրա համար չափազանց ծանր է այն իրողությունը, որ վերջին տարիներին ունեցանք՝ հաշվի առնելով իր ներդրումն ու ամեն ինչը՝ ազատագրական պայքարի, մեր հաղթանակների հետ կապված»,- նշել է պատգամավորը:

Տեսանյութը՝ MegaNews-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր