ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +9 °C Վաղը`+9 °C
«Բա չե՞ք վիրավորվում, երբ ձեր սիրելի Բրյուսելը բոլորիս էշի տեղ է դնում». Սուրեն Սուրենյանց
02:06, 06.12.2023 | mamul.am
3380 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանին մեր զինծառայողը զոհվել է՝ թշնամական դիպուկահարի կրակոցից: Բրյուսելից արձագանքել են: «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է։ ԵՄ-ն մշտապես համագործակցում է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ հանգիստ լինի և բանակցությունների սեղանի շուրջ առաջընթաց գրանցվի»,- գրել է Տոյվո Կլաարը:
Երբ նման պարիտետային գնահատական հնչում է Մոսկվայից, մեր սուտի արևմտամետները մի շաբաթ «ռուսական սհաթն» անիծում են, բա չե՞ք վիրավորվում, երբ ձեր սիրելի Բրյուսելը բոլորիս էշի տեղ է դնում՝ մի թթու խոսք չասելով անգամ Բաքվի հասցեին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր