ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-5 °C, -5 °C ... +5 °C Վաղը`+7 °C
«Ինչո՞ւ էիք գոռում «Արցախը Հայաստան է և վերջ», եթե արդեն լուծված էր». հարց՝ Վահագն Ալեքսանյանին
14:00, 05.12.2023 | mamul.am
4830 | 3

ԱԺ-ում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ լրագրողները հարցրին, թե ե՞րբ է ի վերջո Արցախի հարցը լուծվել. «Տարբեր թվեր ենք լսում՝ 1991թ., 2016թ.»: Պատգանավորն ասաց՝ «այդ էդ բոլոր թվերին էլ լուծվել է»: Լրագրողի հարցին՝ «այդ դեպքում ինչո՞ւ էիք գոռում «Արցախը Հայաստան է և վերջ», եթե արդեն լուծված էր», պատասխանել է. «Էն, որ մենք ինքներս գուցեև չենք գիտակցել պրոցեսը, որի մեջ գտնվել ենք բոլորս, կարծում եմ՝ առնվազն տեսանելի է... Մեր խնդիրը եղել է այն, որ չենք համակերպվել էդ իրականության հետ, կամ, գուցեև ամբողջությամբ չենք գիտակցել էն, թե ինչ ա տեղի ունենում մեր շուրջը: 30 տարի շարունակ բոլորս, որպես հանրություն, գոռացել ենք «Արցախը Հայաստան է և վերջ», կամ «Արցախն անկախ է», բայց ուշադրություն չենք դարձրել, որ աշխարհի ոչ մի երկիր մեր հետ չի ձայնակցում, իսկ մեր ամենամերձավոր դաշնակիցն Ադրբեջանի թիվ մեկ զենքի մատակարարն է»:

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր