ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, -1 °C ... +9 °C Վաղը`+8 °C
«Նիկոլն առաջնագիծ կահավորելու փոխարեն միայն զբաղված է սեփական գովազդով». Նաիրի Հոխիկյան
01:06, 06.12.2023 | mamul.am
1990 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ համացանցում տարածվել էր առաջնագծում զոհված Գերասիմ Առաքելյանի ընտանեկան լուսանկարը, թե ինչպիսի գեղեցիկ ընտանիք ունի նա ու որ ևս մեկ երեխա որբացավ լեյտենանտի զոհվելու հետևանքով։
Ինքս չեմ հրապարակի այդ լուսանկարը, քանի որ դա անձնական է, բայց ուզում եմ հիշեցնել մեր բոլոր հայրենակիցներին։ Յուրաքանչյուրին է սպառնում Գերասիմի ճակատագիրը, քանի դեռ Հայաստանում իշխում է Նիկոլի ավազակախումբը։ Ոչ թե նրա համար, որ թշնամին միայն Նիկոլի օրոք է կրակում, այլ նրա համար, որ Նիկոլը առաջնագիծ կահավորելու փոխարեն միայն զբաղված է սեփական գովազդով։
Զօրուգիշեր քարոզում են, թե զրահամեքենա են բերում, արբանյակ են թռցնում։ Դա երևացող է, մեծ է, ցուցադրական է։ Մարդկանց աչք են կոխում, բայց չկա իրականում։ Իսկ սովորական քողարկիչ ցանցերը, որոնք կարող են փրկել մարդկանց կյանքեր և շատ էժան են, որևէ կերպ չեն գնում, չեն մատակարարում բանակին, իսկ մեզ նման մատակարարողներին թույլ չեն տալիս։ Իսկ մենք անվճար ենք տանում։ Երևի իրենց պետք է, որ փողով տանենք, իրենք էլ բյուջեից մեծ գումար հանեն, կեսն իրենց մնա։
Սա է Նիկոլի ժամանակվա Հայաստանը, որտեղ հայրենիքի, մարդու, զինվորի, երեխայի ու ընտանիքի կյանքը ոչինչ չարժի»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր