ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+9 °C
«Երկու տարի անց ճահճում թաղված և խեղդվող միակ սուբյեկտն Ուկրաինան է». Հակոբ Բադալյան
00:06, 06.12.2023 | mamul.am
2750 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը մի տասն օր առաջ հայտարարում է, որ ԱՄՆ-ն չունի այնպիսի զենք, որ «կախարդական փայտիկ» կդառնա Ուկրաինայի համար: Այսօր ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականը հայտարարում, է, որ ԱՄՆ-ն չունի «կախարդական կարաս», որից անընդհատ հնարավոր է ուզածի չափ փող հանել Ուկրաինայի համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասում է, որ պետք է պատրաստ լինել Ուկրաինայից վատ լուրեր լսելուն: ԵԽ-ինախագահն ասում է, որ Ուկրաինան կդառնա ԵՄ-ի անդամ, բայց դա հազիվ թե լինի մինչև 2030 թվականը:
Թե ինչ պրոցեսներ են ծավալվում ուկրաինական քաղաքական ու ռազմական վերնախավի շրջանակում, սա էլ մի առանձին խոսակցության առարկա է:
Սա բոլորովին չի նշանակում, թե վաղը չի լինի պատկերի և իրադրության էական փոփոխություն` կախված այս կամ այն հանգամանքից: Բայց, այսօր, պատերազմի մեկնարկից ավելի քան երկու տարի անց առկան հենց այս ճահիճն է, որտեղ թաղված և խեղդվող միակ սուբյեկտը Ուկրաինան է:
2022 թվականին, երբ սկսեց պատերազմն Ուկրաինայում, և հատկապես, երբ մարտին Ստամբուլում բանակցությունից հետո ռուսները հայտարարեցին զորքը Կիևի մերձակայքից հետ քաշելլու մասին, նրանք, ովքեր Հայաստանում կասկածի տակ էին դնում «ուր որ է» Ռուսաստանի պարտության ու կործանման անխուսափելիությունը, գրեթե անմիջապես հռչակվում էին «Պուտինի վկա» կամ գործակալ:
Ինչ-որ մարդկանց թվում էր, որ, եթե դու ամեն օր չես ասում այդ կործանման անխուսափելիության մասին, կամ, առավել ևս, երբ ասում ես, որ ուկրաինական պատերազմը իրականում շատ բարդ աշխարհաքաղաքական գործընթացների հատում է և ունի շատ հակասական ու հարաբերական շերտեր, ըստ այդմ, պետք չէ դրան նայել «Ռեալ-Բարսելոնա» խաղ նայելու և որևէ կողմի երկրպագելու տրամաբանությամբ, ուրեմն դու «սեր ես խոստովանում» Պուտինին կամ Ռուսաստանին, զբաղված ես քո անձնական համակրանքները արտահայտելով:
Բազմիցս ասել եմ, Հայաստանում այդ կերպ են գնահատում թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը, այլ կերպ ասած՝ ամեն ինչ չափում են սեփական արշինով: Բայց, նաև միանգամայն մտածված ու հետևողական ներդրվել է այդ արշինը, որովհետև քաղաքական սուբյեկտությունից զրկելու համար պետք է հանրությանը վերածել երկրպագուի:
Իսկ խնդիրն այն է, որ այդ իրավիճակը Հայաստանում բավականին շոշափելիորեն սկսել է դառնալ նաև պետական քաղաքականության ձևավորման վրա ազդեցություն ունեցող գործող, կամ այդպիսին դառնալու բավականին զգալի ներուժ պարունակող»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր