ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+11 °C
«Ըհը, էլի պիջակի թևերը քշտած եկավ Ոսկե աշնան հերթական ոտանավորը կարդալու համար». Ալեն Սիմոնյան
17:48, 05.12.2023 | mamul.am
4164 | 0

ԱԺ-ում հանդես գալով արտահերթ ելույթով` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիմանեց ընդդիմությանը` վիրավորական ելույթներով հանդես գալու համար: «Մարդիկ չեն հասկանում, որ երբ գալիս ես այստեղ, վիրավորում ես, ինքդ քեզ ես նվաստացնում, քան այն մարդուն, ում մասին խոսում ես: Պարոն Վարդանյանը գալիս ա, պիջակի թևեը քշտած ոտանավորներ ա կարդում: Տիկին Կյուրեղյանը գալիս, թաքնված վիրավորանքներ ա հայտնում, ինչպես շարադրություններում: Արեգնազ Մանուկյանը, ինչը իրենց կայքում 35 հոգի կարդում ա, գալիս ստեղ ելույթ ա ունենում, որ 37 հոգի ավել մարդ լսի: Իրո՞ք դուք չեք գիտակցում, որ դրանով ինքներդ ձեզ եք վնասում: Մեր մասին ինչ կար ասելու, էս 3 տարի ա` ասեցիք: Լրիվ բարեկամաբար եմ ասում, ուզում եմ նորմալ պառլամենտ ունենանք»:

Ապա կրկին անդրադառնալով Աղվան Վարդանյանին, ով պատրաստվում էր մոտենալ ամբիոնին ելույթի համար, հավելեց. «ըհը, եկավ, էլի պիջակի թևերը քշտած եկավ Ոսկե աշնան հերթական ոտանավորը կարդալու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր