ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+11 °C
Ադրբեջանցի էկոակտիվիստն ազատ շրջում է Շիրվանզադեի անվան դպրոցի շրջակայքում և նկարահանում
18:44, 05.12.2023 | mamul.am
31720 | 2

Ադրբեջանցի Թելման Գասիմովն, ով իրեն ներկայացնում է որպես ռազմական փորձագետ, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որից ենթադրելի է, որ ինքը եկել Հայաստան, եղել Երևանում, մասնավորապես` Կոմիտասի պողոտայի բակերից մեկում: Ըստ ադրբեջանցու, ինքն այդտեղ ապրել է իր կյանքի առաջին 17 տարին:

Թելման Գասիմովը հայ հանրությանը հայտնի է` որպես Արցախի շրջափակման ժամանակ վարժ հայերեն խոսող ադրբեջանցի էկոակտիվիստ:

Ադրբեջանական «Մինվալ» լրատվականում հրապարակված հոդվածում նա հայտարարել է, թե իբր «Երևան է եկել միայնակ» ու չի պատրաստվում բացահայտել, թե ինչպես է հայտնվել մեր երկրում և ինչ նպատակով։ «Այսպիսով ես իրագործում եմ Արևմտյան Ադրբեջան (նա ի նկատի ունի Հայաստանի Հանրապետությունը — խմբ.) վերադառնալու իմ առաջին քայլը»։ Նա նաև հայտարարել, թե Հայաստան է մտել ապօրինի ճանապարհով՝ առանց անձնագրի։

Վարժ հայերեն խոսող ադրբեջանցի «էկոակտիվիստը» հայտնվել է Երևանում, այցելել Կոմիտասի շենքերից մեկն ու նկարահանել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր