ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+10 °C
Արշակյանն արգելում է դիմել «Նիկոլ»-ով, այնինչ Փաշինյանը դա գնահատանք էր համարում
19:18, 05.12.2023 | mamul.am
2167 | 0

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն Աննա Մկրտչյանի ելույթից հետո հանդիմանեց նրան. «Տիկին Մկրտչյան, էդ որ ասում եք` Ձենդ կտրի, էդ ո՞ւմ էր վերաբերում, ի՞նձ: Լսեք, թե հիմա ինչ եմ ասում: Ուրեմն էս իմ խոսքի ամենակարևոր մասը «տիկինն է», Աննա չեմ ասում: Դրանով ուզում եմ իմ հարգանքը դրսևորել ձեր ընտրողների ու գործընկեր պատգամավորների հանդեպ: Պիտի խնդրեմ, որ ձեր ելույթներում երկրի ընտրված ղեկավարին` վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դիմեք «պարոն վարչապետ»-ով, կամ «պարոն Փաշինյան»-ով և այլևս չդիմեք անունով: Սրանով կարտահայտեք Ձեր հարգանքը խորհրդարանի և ՀՀ քաղաքացու նկատմամբ: Հաջորդ անգամ Ձեր ելույթը կընդհատվի, ցանկացած պատգամավորի ելույթը կընդհատվի, եթե դուք նման գործելաոճով հանդես գաք: Չեմ հանդուրժի նման պահելաձևն այստեղ, խորհուրդ եմ տալիս գնալ ու խորը մտածել այս կապակցությամբ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրության հետ հանդիպումներից մեկի ժամանակ իր մոտ կանչեց «Նիկոոոլ» կանչող մի երեխայի ու նրան գրկած` ասաց. «Ցավդ տանեմ, այ էդ որ ասում ես Նիկոլ, դա ինձ համար ամենամեծ գնահատականն ա, շնորհակալ եմ»:

Արշակյանն արգելում է դիմել «Նիկոլ»-ով, այնինչ Փաշինյանը դա գնահատանք էր համարում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր