ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+6 °C
«Սա հայեցակարգային առումով նոր խոսք էր հայոց պատմագիտության մեջ». Մհեր Հակոբյան
22:00, 05.12.2023 | mamul.am
2113 | 0

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը մի քանի ամիս առաջ ուշադրությունս էր հրավիրել Ալբերտ Ստեփանյանի «Պատմության կերպափոխությունները Մեծ Հայքում» գրքի վրա: Ձեռք բերեցի և այսօր վերջացրի կարդալը…
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐՍ ՀԵՂԻՆԱԿԻՆ, քանզի, ըստ իս, սա հայեցակարգային առումով նոր խոսք էր հայոց պատմագիտության մեջ, ընդ որում դա՝ նույնիսկ չնայած այն բանին, որ հեղինակի որոշ տեսակետներ, իմ համեստ կարծիքով, իհարկե, իդեալների ոլորտից էին, իսկ որոշ տեսակետներ էլ կարելի էր վիճարկել: Իրոք, մեր պատմագիտությանը ՆՄԱՆ մոտեցումը և պատմագիտական հարցերի ՆՄԱՆ վերլուծումը պակասում է:
Հեղինակը բառիս բուն իմաստով ՔԱՄՈՒՄ Է ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և գալիս է անչափ ուշագրավ հետևությունների, որոնք վերաբերում են հելլենիստական շրջանի Մեծ Հայքի թագավորության վարչակառավարական, սոցիալական, տնտեսական և ռազմական բնույթին: Արվում են անչափ ուշագրավ հետևութուններ արքայի ու արքայական իշխանության բնույթի, դերի և նշանակության, Աշխարհաժողովի ու իր ժամանակի Հայաստանի իրավական, բայց նաև բարոյական բնույթի և շատ այլ հարցերի մասին: Նման վերլուծություն, որն աչքի կընկներ այս մակարդակի մանրազննությամբ, ինչպես նաև ուսումնասիրման հայեցակարգային նմանատիպ նոր մոտեցումներով, այս ոլորտում ես չէի տեսել:
Հարգանքերս հեղինակին:
Հ.Գ. Խելացի և որակյալ գրքեր ընթերցելը ինքնազարգացման կարևորագույն ճանապարհներից մեկն է»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր