ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+9 °C
Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված երեք քաղաքացիներից մեկը` հղի կինը, մահացել է
22:06, 05.12.2023 | mamul.am
7820 | 0

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգու դիմաց Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանցից մեկը մահացել է:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշկյանի տեղեկություններով` մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ մայրը, տատը և թոռը։ Մահացողը մայրն է, ով հղի էր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր