ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +22 °C Վաղը`+25 °C
ԵՄ-ն կոնկրետ առաջարկներ կմշակի Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար
23:48, 05.12.2023 | mamul.am
2314 | 0

Եվրոմիությունը մտադիր է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել: Այդ նպատակով Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ այսօր հայտարարել է Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, հաղորդում է «Լուրերը»:

Նա նաև շեշտել է՝ ԵՄ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանում գործող դիտորդական առաքելությունը: Այս տարվա փետրվարից Հայաստան եկած 100 հոգանոց առաքելությունը, ըստ Մարագոսի, նպաստել է սահմանային լարվածության թուլացմանը:

«Մենք պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարվա վերջին կամ եկող տարեսկզբին՝ ոչ մահաբեր ձևաչափի աջակցության ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար: Եվրամիությունն ամբողջությամբ հասկանում է հայ հասարակության հետաքրքրությունը ռազմական ոլորտում Երևան-Բրյուսել գործակցությունը զարգացնելու առումով, մենք հասկանում ենք նաև առկա մտահոգությունները։ Դա է պատճառը, որ ցանկանում ենք դերակատարում ունենալ խաղաղության օրակարգում։ Հիմա մենք աշխատում ենք զարգացնելու համագործակցությունը «Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով»,– ասել է Մարագոսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր