ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+12 °C
ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո՝ փոշմանել. «Ժողովուրդ»
09:18, 06.12.2023 | mamul.am
2700 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանվածներին ամիսներ շարունակ օգնություն տրամադրող դերասանուհի Անաիս Սարդարյանը օրերս դիմել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար միջոցառում կազմակերպելու համար տարածք տրամադրելու պահանջով։

ԿԳՄՍ փոխնախարարը իր պատասխանում նշել էր, որ արժևորում և կարևորում է նման միջոցառումները, նաև նրանց մասնակցությունը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային ներկայացումներին։ Նամակում առկա են բազմաթիվ ուղղագրական սխալներ, և այն ուղարկել է ԿԳՄՍ նախարարությունը։

Instagram-ում «սթորիներ» անելուց հետո Անաիսին չեն համաձայնել նույնիսկ վարձով տարածք տալ։

Անաիս Սարդարյանի ինստագրամյան «սթորիներից» հետո Դանիել Դանիելյանը ընդունել և ամբողջ սխալը իր վրա է վերցրել։
Անաիս Սարդարյանի ինստագրամյան սթորիներից հետո, երբ բողոքի ալիք բարձրացավ, նրան ոչ թե անվճար, այլ վարձակալության սկզբունքով տրամադրել են «Արամ Խաչատրյան» համերգասրահը։ Սրահի վարձակալության համար պահանջել են 1 մլն 300 հազարից մինչև 1 մլն 500 հազար դրամ. թե, ըստ պայմանագրի, որքան գումար էր, Անաիսը դժվարացավ ասել։

«Կարող էին էդ գումարը չվերցնել, և մենք 1 միլիոն դրամի ավել բոթաս կունենայինք»,- ասաց Անաիս Սարդարյանը: Կարճ ասած, հանրային ճնշումներից հետո ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է դերասանուհու պահանջը, և համերգը կկայանա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր