ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+9 °C
«Ադրբեջանցուն ուղեկցել է Նավակ Ճոճողը». թելեգրամյան ալիք
09:48, 06.12.2023 | mamul.am
7470 | 0

Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքի նախկին ղեկավար Արմեն Բուդաղյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Կանչ» թելեգրամյան ալիքի հետևյալ հրապարակումը. «Ադրբեջանական կայքը հաղորդում է, որ «ռազմական փորձագետ» Թելման Գասիմովը գաղտնի այցելել է Երևան և նկարահանել Կոմիտասի պողոտայի հարևանությամբ գտնվող իր երբեմնի բնակարանի դուռը:

Թելմանն ամեն ինչ է՝ ռազմական փորձագետ, բնապահպան, լրագրող, քաղակտիվիստ, մի խոսքով՝ երբ ինչ պետք է, հայերեն իմացող Թելամն այդ դերում է, կարճ ասած՝ Ալիևի քարոզչության վաղուցվա և բազմակի օգտագործված մի պերսոնաժ է:

Մեր խիստ հավաստի տեղեկություններով՝ այո, Թելմանը Երևանում եղել է, նաև այցելել է այն շենքի բակն ու «պադյեզդը», որտեղ սովետական տարիներին բնակվել է: Բայց Երևան այցելությունը տեղի չի ունեցել գաղտնի, առավել ևս՝ «ագենտ 007» օպերացիայի շրջանակներում:

Թելմանը Երևան է ժամանել Բաքվից՝ չարթերային թռիչքով, և Ալիևի անունից հանդիպել է ազգադավին: Ինչ են խոսել, մեզ հայտնի չէ: Իսկ Շիրվանզադեի դպրոցի հետնամասի բակ Թելմանին ուղեկցել է բաքվեցի վիժվածք Նավակ Ճոճողը:

Հիշեք՝ երբ Նիկոլի ոհմակին նստացնելու ժամանակը գա, Նավակ Ճոճողին լրտեսության համար են նստսցնելու: ԱԱԾ-ում ինչ նյութ պետք է, թուրքի ագենտ Վիլոյի վրա կա, ի դեպ՝ վաղուցվանից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր