ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-1 °C, -1 °C ... +9 °C Վաղը`+11 °C
Երևանում ադրբեջանցու շրջելու մասին տեսանյութը հին է, և փաստ չէ, որ նկարողն ադրբեջանցի է. «Ինֆոքոմ»
09:54, 06.12.2023 | mamul.am
2961 | 0

Համացանցում տարածվող այն տեսանյութը, որտեղ իբրև ադրբեջանցի Թելման Քասիմովը շրջում է Երևանի Կոմիտաս 5Ա հասցեում գտնվող բնակելի շենքի բակում, հին է։

Ադրբեջանական Մինվալին տված հարցազրույցում Թելման Քասիմովը ասում է, թե ինքը ծնվել և 17 տարի ապրել է նշված հասցեում, իսկ այդ հասցեից Ադրբեջան տեղափոխվելուց 35 տարի անց կրկին այցելել է այնտեղ և նկարահանել բակն ու բնակարանը։ Քասիմովի ծննդյան տարին ֆեյսբուքյան էջում նշված է 1971 թվական։ Ըստ իր հարցազրույցի՝ գնացել է այդ հասցեից 1988-ին, իսկ վերադարձել է բակը նկարելու 35 տարի անց, այսինքն՝ այս տարի։

«Ինֆոքոմն» այցելել է Երևանի Կոմիտասի 5Ա հասցե և այսօրվա դրությամբ համեմատել տեղանքը տեսանյութի կադրերի հետ։ Հրապարակում ենք լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ տեսանյութում առկա կադրերը չեն համապատասխանում բակի ու շենքի ներկայիս տեսքին։

Երևանում ադրբեջանցու շրջելու մասին տեսանյութը հին է, և փաստ չէ, որ նկարողն ադրբեջանցի է. «Ինֆոքոմ»
Երևանում ադրբեջանցու շրջելու մասին տեսանյութը հին է, և փաստ չէ, որ նկարողն ադրբեջանցի է. «Ինֆոքոմ»
Երևանում ադրբեջանցու շրջելու մասին տեսանյութը հին է, և փաստ չէ, որ նկարողն ադրբեջանցի է. «Ինֆոքոմ»
Երևանում ադրբեջանցու շրջելու մասին տեսանյութը հին է, և փաստ չէ, որ նկարողն ադրբեջանցի է. «Ինֆոքոմ»

Ինչպես երևում է կադրերից՝ փոխվել է այդ շենքի մուտքի դուռը, երկրորդ հարկի պատշգամբը կառուցապատվել է, հանվել է տեսանյութում երեւացող ցայտաղբյուրը, ներկվել են ավտոտնակների դարպասները։ Շենքի բնակիչների պնդմամբ՝ տեսանյութում երևացող ցայտաղբյուրը հանվել է այս տարվա ամռանը՝ օգոստոս ամսին։

Շենքի բնակիչները նշում են, որ մուտքի դուռը փոխվել է և պատշգամբը վերանորոգվել է 2 տարի առաջ: Սա նշանակում է, որ այս տեսանյութը նկարահանվել է առնվազն 2 տարի առաջ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր