ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Հաշվիչ հանձնախմբի նախագահը ներկայացրեց երեկվա քվեարկությունների արդյունքները
10:30, 06.12.2023 | mamul.am
1443 | 0

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Փակ քվեարկության արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Մարաբյան՝ կողմ 68, Մխիթարյան՝ կողմ 0, Շահվերդյան՝ կողմ 0:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել էր Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 68, դեմ՝ 1:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել էր նաև Նունե Հախվերդյանի թեկնածությունը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 68, դեմ՝ 1:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրել էր Հակոբ Միհրանյանի թեկնածությունը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ, կողմ՝ 69, դեմ՝ 0: Այս տեղեկությունը հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը՝ ներկայացնելով երեկ տեղի ունեցած քվեարկությունների արդյունքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր