ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... +9 °C Վաղը`+11 °C
«Պահուստային ֆոնդի մեծացումը գովալու չի». Արթուր Խաչատրյան
11:00, 06.12.2023 | mamul.am
1075 | 0

«Պահուստային ֆոնդը որ մեծացել է, շատ գովալու խնդիր չի, դա նշանակում ա՝ չգիտեք ո՞նց բաշխեք, եթե նույնիսկ ունեք լավ նպատակներ»,- ՀՀ 2024թ. բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Պահուստի մակարդակը նրանից չի, որ չգիտենք՝ փողը որտեղ ծախսենք, դա հավելյալ բուֆեր է մեզ համար, որպեսզի տարվա ընթացքում եթե մեր ռիսկային սցենարները նյութականացվեն, որևէ ցնցման չենթարկվենք»,- արձագանքեց նախարարը՝ հավելելով, որ գիտեն՝ որտեղ ծախսել, պարզապես զսպում են՝ որոշակի հարցեր լուծելու համար:

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր