ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+5 °C
«Ալիևը սպառնում է ողջ Կովկասին». Տաթևիկ Հայրապետյան
14:00, 06.12.2023 | mamul.am
2980 | 1

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում։ Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ սրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով։
Օկուպացիայի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները եկան միաձայն կարծիքի, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։
Մենք ապացուցեցինք, որ երեք երկրներն էլ սխալ են։ Չնայած իրենց պետականության պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը, նրանք սխալվեցին։ Սա սխալ գնահատական էր։ Սա ուղերձ էր Ադրբեջանին, որ եթե փորձես ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել, դրան չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունի։ Այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ»,- հայտարարել է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը։
Երբ մենք առավոտից երեկո ասում ենք, որ պատերազմական ճանապարհով ստեղծված իրողությունները քաղաքական հարթակում ամրագրելը բերելու է ագրեսիայի «արդարացման» ու նորանոր ագրեսիաների, հենց սրա համար ենք ասում։ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Ալիևը հպարտանում է պատերազմով, կոչ անում հարցերը լուծել հենց ռազմական ճանապարհով ու այսքանից հետո Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել, որ որևէ թղթի ստորագրումը կարող է խաղաղություն բերել, ի՞նչ խաղաղություն, երբ Ադրբեջանը ասում է, որ չկա միջազգային իրավունք, կա ուժ ու ուժով կլուծվեն հարցերը։ Հայաստանը մի դեպքում կարող է խաղաղության հասնել, երբ թույլ չտա ռազմական ճանապարհով հասնել որևէ լուծման, երբ շարունակի անգամ անհաջողությունից հետո պայքարել սեփական իրավունքների համար, երբ Ալիևը հասկանա, որ ուժով հարց չի լուծելու, այդ ժամանակ էլ բանակցությունները կարող են իմաստավոր լինել։
Եթե Հայաստանը ունակ լիներ խելացի աշխատել, ապա Ալիևի այս հայտարարությունը կդառնար ուղղակի գլխացավանք Ադրբեջանի համար, այս հայտարարությամբ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ համաշխարհային կայունության համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
00:00, 25.02.2024
29567 | 0
դեպի վեր