ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-6 °C, -6 °C ... +8 °C Վաղը`+9 °C
Թափառող շները հարձակվել են երեխաների վրա. 7 տարեկան տղան մահացել է
13:00, 06.12.2023 | mamul.am
12139 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արարատ» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուրենավան գյուղ, որտեղ հայտնաբերել են երեխայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ առավոտյան, գյուղի դպրոցի 3 երեխաներ դպրոց գնալուց են եղել, երբ թափառող 5 շուն հարձակվել են երեխաների վրա: Վերջինները փախել են շների հարձակումից, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխաներից մեկի կենսաբանական մահը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 7-ամյա Ալիկ Գ-ն է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր