ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+10 °C
«Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը». Էդուարդ Շարմազանով
00:24, 07.12.2023 | mamul.am
2637 | 0

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը…
Տարիներ առաջ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ մասնակցում էինք ԱՊՀ երկրների խորհրդարանականների համաժողովին:
Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախյան կարգավորման մեր տեսլականը, որին հաջորդեց իմ ելույթը՝ նույն թեմայով:
Մեզ արձագանքեց ադրբեջանցի պատվիրակը՝ Վահանին հռչակելով «ահաբեկչական կուսակցության անդամ», իսկ ինձ՝ «հանցագործ կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչ»:
Իհարկե, համարժեք պատասխանը ադրբեջանցի պատվիրակը մեզնից ստացավ հենց դահլիճում ու ձայնը կտրեց։
Կհարցնեք՝ ինչո՞ւ հանկարծ հիշողությունս պայծառացավ ոչ այնքան հրատապ այս դրվագի շուրջ:
Որովհետեւ ոչ Վահանը, ոչ ես չէինք պատկերացնի, որ կգա ժամանակ` ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին պիտակավորած ադրբեջանցի պատգամավորի զառանցանքները նույնությամբ կարող են հնչել նիկոլապաշտ քպ-իստների ու հայտնի արևմտամոլ հաճախորդների շուրթերից Հայաստանում։
Հ.Գ. Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը ... խելքի՛ աշեցեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր