ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+5 °C
«Բորելը երազ է տեսնում». Ալիև
14:48, 06.12.2023 | mamul.am
5721 | 1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհել է եվրոպական առաջնորդներից՝ հայտարարելով, թե նրանց մեջ կան պոպուլիստներ, որոնց թվում են Ժոզեպ Բորելը և Ռոբերտա Մեցոլան:

«Ես դժգոհ եմ նրանց քաղաքականությունից և Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքից, քանի որ դա անարդար է և ամենևին չի բխում ԵՄ շահերից: Նույնիսկ հայերն են խոստովանում, որ փորձառու եվրոպացի դիվանագետ պարոն Բորելը ստում է: Նա և մյուսները պնդում են, որ Ղարաբաղը լքել է 100 հազար մարդ, ոչ թե 150 հազար: Այսպիսով, եթե պարոն Բորելը շարունակի նույն ոգով, ապա մեկ ամիս անց նա կարող է հայտարարել, որ 200 հազար մարդ է հեռացել: Գուցե պարոն Բորելը երազ է տեսնում: Սա բացարձակապես անընդունելի է»,- ասել է Ալիևը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
00:00, 25.02.2024
29586 | 0
դեպի վեր