ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Տիպիկ կռուտիտ». Արտակ Զաքարյան
00:48, 07.12.2023 | mamul.am
2668 | 0

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլն այսօր խորհրդարանի ամբիոնից ասել է՝ «2019թ. փակել ենք դատարանների դռները, որ բացենք արդարադատության դռները»: Պետք է խոստովանեմ, որ ինչպես միշտ, շատ ունիկալ խոստովանություն է, տիպիկ կռուտիտ (ըստ երևանյան բարբառի):
Չգիտես ինչու, 2018թ-ից առ այսօր նիկոլական «արդարադատության» դռները բաց են միայն ընդդիմադիր կամ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդկանց համար: Նաև նրանց համար, ովքեր հայրենիք պաշտպանել գիտեն, պետության շահերի համար բարձրաձայն խոսել գիտեն, ովքեր նաև երբեմն ոչ այնքան հաճելի հայտարարություններ են անում: Այս մարդկանց՝ արդարադատությունն անմիջապես գտնում է: Իսկ դավադիր կրոնն ընդունածների նկատմամբ, ինչ էլ որ անեն (բռնության կոչերից մինչև թքել)՝ արդարադատությունը խիստ անտարբեր է:
Հանուն արդարության պետք է հիմիկվանից ասել, որ եթե հանկարծ Նիկոլի կառուցած այժմեական արդարադատությունը, հաջորդ իշխանությունների ժամանակ էլ նույն սկզբունքով գործի, ապա բողոքներ պետք է որ չլինեն»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին