ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-5 °C, -5 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Զանգը եղել է ԱԱԾ-ից». Հայկուհի Հարությունյան
15:54, 06.12.2023 | mamul.am
2885 | 1

«Խնդրում եմ հրապարակային ասել՝ ձեր գործունեության ընթացքում ովքե՞ր են ԿԿՀ-ի կամ ձեր նկատմամբ փորձել ճնշում գործադրել, ճնշումների վերաբերյալ արդյո՞ք տեղեկություն հաղորդել եք իրավապահներին, եթե ոչ՝ ինչո՞ւ»,- ԱԺ-ում դիմելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ (պաշտոնավարման ժամկետը լրացել է նոյեմբերի 19-ին), հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանին, հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը: «Այո՛, եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ, ԱԱԾ-ից: Զանգի մասին տեղեկացրել եմ ու փորձել ճշգրտում անել՝ ինչ-որ մեկը Կառավարությունում տեղյա՞կ է, թե՞ ոչ: Պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է: Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանն այցելեց հանձնաժողով, դեպքը ներկայացրեցի: Վերարտադրում եմ նրա խոսքերը՝ դա մեր ու մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի է ու նման դեպքերն անընդունելի են»,- ասաց Հարությունյանը: ԱԺ նախագահն արձագանքեց՝ դա կարող է քրգործի հիմք դառնալ:

«Զանգը եղել է ԱԱԾ-ից». Հայկուհի Հարությունյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր