ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-2 °C, -2 °C ... +7 °C Վաղը`+9 °C
«Ինչո՞ւ է արգելվում պատգամավորներին ծանոթանալ Բաքվի առաջարկներին»․ Մանուկյանը՝ Միրզոյանին
17:00, 06.12.2023 | mamul.am
1871 | 0

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով ՀՀ ԱԳ նախարարին՝ հարցրեց. «Մեկ ամիս առաջ Աժ երեք պատգամավորներով դիմել ենք ԱԳՆ-ին՝ ԱԳՆ-ին հարմար վայրում, հարմար ձևաչափով ծանոթանալու՝ այն ժամանակ դեռ ՀՀ-ի կողմից պատասխաններ չտրված, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի առաջարկած փաթեթին: Կա՞ արդյոք որևէ պատճառ, որ ԱԳՆ-ն, խախտելով կանոնակարգը, տեղեկատվության ազատության մասին օրենքը, որևէ կերպ չի հիմնավորում, թե ի՞նչ պատճառով է մերժվում դիմումը, եթե չի մերժվում՝ ի՞նչ ընթացքում է գտնվում»: Միրզոյանն ասաց՝ եթե չի սխալվում, պատասխանել են նամակին, առաջարկեց ստուգել. «Ոչ մի գաղտնի բան չկա, կարող եք գալ ԱԳՆ, ձեզ կներկայացվի փաստաթուղթը»: Մանուկյանն արձագանքեց՝ պատասխանել են մեկ ուրիշ գրության. «Շատ լավ, կսպասենք հեռախոսազանգի՝ երբ կարող ենք գալ ԱԳՆ»,- եզրափակեց պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր