ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+11 °C
«Ժողովրդավարական այլ երկրներում քանի՞ մարդ է ձերբակալված ֆեյսբուքյան գրառման համար»․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
17:57, 06.12.2023 | mamul.am
3258 | 3

«Այս իշխանությունն անընդհատ թմբկահարում է ժողովրդավարությունը` ձախողելով բոլոր ոլորտներում: Այն ժողովրդավար երկրներում, որոնց ձգտում եք հասնել, ուսումնասիրե՞լ եք արդյոք` քանի հոգի է կալանավորված ֆեյսբուքյան գրառման համար, քանի՞սն են հետապնդվում այլակարծության համար: Եթե սա գործեր բոլոր դեպքերում, կհասկանայինք, բայց սա գործում էմիայն երբ որ քննադատվում է իշխանությունը»,- ԱԺ-ում հարց բարձրացրեց Լևոն Քոչարյանը:

«Հայաստանում հիմա քաղաքական գործիչները «պադյեզդներում» չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, «Եռաբլուրում» հողեր չեն սեփականաշնորհում: Միջազգային կառույցները հինգ տարի շարունակ արձանագրում են Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ոլորտում»,- պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չեք հոգնե՞լ համեմատություններ անելուց, որ հարց եմ տալիս` փորձեք կոնկրետ պատասխանել»,- արձագանքեց Քոչարյանը` հիշեցնելով, որ վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջ է գցում մեքենայի տակ ու «լայաղ» չի անում կանգնի:
«Արդարադատության հետ կապված` խնդրում եմ, մի ծիծաղացրեք, տեսնում ենք` ինչ է կատարվում դատարաններում, քննչականներում»,- նշեց Քոչարյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե Լեո-Պարոնյան փողոցում տեղի ունեցած միջադեպը իրավունք ունեն հիշել նրանք, ովքեր «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել են ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանին:
«Ես չեմ հոգնում ձեր հարցերին պատասխանելիս, դրանք շատ մեծ օգուտներ են բերում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

«Ժողորդավարական այլ երկրներում քանի՞ մարդ է ռերբակալված ֆեյսբուքյան գրառման համար»․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր