ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+11 °C
ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի դատավճիռը փոխվել է
18:30, 06.12.2023 | mamul.am
3643 | 0

ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցի մեղադրյալ Հուսեյն Ախունդովի դատավճիռը փոխվել է, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ցմահ ազատազրկում, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

Վերաքննիչ դատարանը բավարարել է տուժողի վերաքննիչ բողոքը՝ փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հունիսի 21-ին կայացված դատավճիռը պատժի մասով:


Այս ադրբեջանցուն քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածներ են մեղսագրվում՝ զենքով ապօրինի հատել է սահմանը, անարգել շրջել Սյունիքի գյուղերով, սպառնացել Սիսիանի բնակչուհուն, ի վերջո՝ սպանել Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։


Ախունդովը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր